Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Ինչո՞վ է օգտակար թթվի ջուրը. med.news.am

Ինչո՞վ է օգտակար թթվի ջուրը. med.news.am

Համեղ վարունգներն ուտելուց հետո թթվի ջուրը սովորաբար անտեսում են, սակայն այն կարող է ոչ միայն հիանալի բույր հաղորդել խավարտներին, այլեւ շատ օգտակար է առողջության համար, հայտնում է Medical Daily-ին։

 

Համաձայն Նյու Յորքի պարենային թանգարանի՝ վարունգի մասին պատմությունը հասնում է մինչեւ մ.թ.ա. 2030թ., երբ վարունգը առաջին անգամ Հնդկաստանից բերել են Տիգրիսի հովիտ եւ  դրանք պահելու համար մարդիկ եղանակներ էին փնտրում։ Կլեոպատրան անգամ  պնդում էր, որ թթու վարունգը նպաստել է նրա գեղեցկության պահպանմանը։ Թթու վարունգի ջուրը նույնպես այնպիսի առավելութուններ ունի առողջության համար, ինչպիսին են խումհարի բուժումը եւ այրոցների մեղմումը։ Ահա մի քանի օգտակար տարբերակներ թթվի ջուրը Ձեր սննդակարգ ներառելու համար։

 

  1. Խումհարի բուժումը
    Լավ խմելուց եւ շատ ալկոհոլ օգտագործելուց հետո մարդիկ սովորաբար իրենց սարսափելի վատ են զգում։ Դրա պատճառն այն է, որ ալկոհոլը ունի միզամուղ հատկություններ, եւ օրգանիզմը ջրազրկվում է։ Թթվի ջուրը օգնում է վերականգնել աղի մակարդակը օրգանիզմում։

  2. Մարզանքներից հետո այն ունի վերականգնողական բնույթ
    Շատ մարզիկներ թթվի ջուր են խմում, քանի որ թթվի ջուրը օգնում է մարզանքներից հետո վերականգնել էլեկտրոլիտները։ Թթվի ջուրը աղ եւ քացախ է պարունակում, որոնք շատ կարեւոր են մարզիկների համար, երբ նրանք շատ են քրտնում։ Որոշ հետազոտողներ պնդում են, որ քացախը մեղմում է ցնցումները։ Թթվի ջուրը կարող է նաեւ օգտակար լինել մարզանքներից առաջ։ Մարզանքներից առաջ նատրիումով հարուստ ըմպելիքները կարող են բարելավել մարզիկների ջերմակարգավորումը եւ կատարողականը։

  3. Նախադաշտանային համախտանիշի դեմ դեղամիջոց
    Ինչպես մարզանքների, այնպես էլ այս դեպքում, թթվի ջուրը կանխում է օրգանիզմի ջրազրկումը, ինչպես նաեւ բավարարում է աղի պահանջը, որը հանդիպում է շատ կանանց մոտ նախադաշտանային համախտանիշի շրջանում։

  4. Դեղամիջոց այրոցների դեմ
    Թվում է, որ այն կարող է ունենալ հակառակ ազդեցություն, քանի որ քացախը կարող է այրոցներ առաջացնել, բայց քացախը թթվի ջրում իսկապես օգնում է որոշ մարդկանց մեղմել այրոցները։

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. sloosh.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ